Լրահոս
Զինված ուժեր
11:30
28.03.23
48

Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը

Img default alt hy

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Հավաքների առաջին օրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին։

Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին՝ նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը։

Սուրեն Պապիկյանը անդրադարձել է նաև ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։