-
Հասարակական
Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել լողափից և քամու պատճառով չեն կարողանցել վերադառնալ
00:1028.05.23 -
Հասարակական
Վերջին զանգ՝ թշնամու ուղիղ նշանառության տակ. Թաղավարդ Կալերի դպրոցի 8 շրջանավարտը
23:4527.05.23 -
Միջազգային
Չեք կարող վռնդել սերբերին. Կոսովոյում բախումների ֆոնին Վուչիչը որոշել է պաշտպանել երկիրը և ժողովրդին
23:0027.05.23 -
Հասարակական
Նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
22:3027.05.23 -
Միջազգային
«Վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից» Ուկրաինան հակահարձակում կսկսի.ռուսները ցավոտ պատասխան են խոստանում
22:1827.05.23 -
Հասարակական
Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
22:0027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը թաթը դնում է ՀՀ միջպետական ճանապարհներին, Փաշինյանը կմկմում է. «անկլավների» հարցը
21:4927.05.23 -
Արցախ
Ուժգին պայթյուն ու փլուզում՝ Ստեփանակերտում. հայտնաբերվել է 34-ամյա քաղաքացու դին
21:4527.05.23 -
Միջազգային
Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի ավելացնել նվազագույն աշխատավարձը
21:3027.05.23 -
Քաղաքական
Զինված ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և առևանգել հայ զինծառայողների. Բաքվի բացահայտված նպատակը
21:2527.05.23 -
Միջազգային
Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ
21:0027.05.23 -
Տարածաշրջան
Քըլըչդարօղլուն Աթաթուրքին է հիշում և «միջանցք» է բացում, Էրդողանը Թուրքիան չի հանձնում՝ «ամեն մեկին»
20:4527.05.23 -
Հասարակական
Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանության մասին փաստեր ու նյութեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:3527.05.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Մարդասպանի դիմաց՝ հաց տանող. Ադրբեջանի նպատակը բացահայտում է իշխանական մեդիան
20:3027.05.23 -
Միջազգային
Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կողմերի հետ
20:1527.05.23 -
Քաղաքական
Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը
20:0027.05.23 -
Տարածաշրջան
Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ
19:4827.05.23 -
Քաղաքական
ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին
19:3027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ի՞նչ են ուզում ռուսները. «տապալված հանդիպո՞ւմ», թե՞ «քայլ առաջ»՝ Մոսկվայում
19:1527.05.23 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
18:4527.05.23
Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. խուճապը վնասում է տուժածին

Դպրոցում, համալսարանում, հատուկ դասընթացների ժամանակ սովորեցնում են, թե ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել: Այս մասին գրում են, տեսանյութեր են նկարում, հատուկ գրականություն թողարկում, սակայն միևնույնն է, քչերը կկարողանան անհրաժեշտության դեպքում ամեն ինչ ճիշտ կատարել, գրել է Aysor.am-ը։
Խուճապային իրավիճակից և վախից ելնելով, շատերը սխալներ են թույլ տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս, որոնցից ամենատարածվածներն են.
Օգնություն էպիլեպսիայի նոպայի դեպքում
Շատերը փորձում են այնպես անել, որ նոպայի ժամանակ մարդը պատահաբար իր լեզուն չկծի կամ կուլ չտա: Վերցնում են ինչ-որ առարկա և փորձում այն հիվանդի ատամների արանքում տեղավորել: Իրականում, պարզապես պետք է այնպես անել, որ ցնցումների ժամանակ մարդը գլուխը չվնասի ինչ-որ բանի հարվածելով:
Ճանապարհատրանսպորտային պատահար
Սկզբում պետք է օգնություն կանչել և համոզվել, որ մեքենայի շարժիչն անջատված է: Այնուհետև անցնել տուժածին օգնություն ցուցաբերելուն: Ամենակարևորը` կանգնացնել արյունահոսությունը և մարդուն գիտակից վիճակում պահել. սրա համար բավարար է պարզապես նրա հետ զրուցելը:
Կարևոր է տուժածին հնարավորինս քիչ շարժել, մարդիկ բնազդաբար փորձում են որքան հնարավոր է արագ տուժածին դուրս բերել մեքենայից, ինչն իրականում ավելի է վատթարացնում նրա վիճակը, պատճառ դառնում նոր վնասվածքների: Մեքենայից դուրս քաշել պետք է միայն մեքենայի այրվելու դեպքում, այլ իրավիճակներում պետք է սպասել մասնագետների ժամանմանը:
Սրտի նոպայի դեպքում
Նման դեպքում առաջին քայլը մասնագետներին ահազանգելն է: Ստուգե՛ք անոթազարկը, դրա բացակայությունը վկայում է սրտի կանգի մասին: Տուժածին չոր մակերեսի վրա պառկացրեք, հանե՛ք բոլոր սեղմող իրերը` գոտին, փողկապը, արձակեք կոճակները: Սեղմող շարժումներ կատարեք կրծքավանդակի ստորին հատվածում: Եթե անօգուտ է՝ անցեք արհեստական շնչառության ու սրտի մերսման, մինչև անոթազարկի հայտնվելը:
Այրվածքների դեպքում
Սկզբում ազատվեք վերքը ծածկող գործվածքներից, և փորձեք այն սառեցնել, օրինակ՝ սառը ջրի տակ պահելով: Կարելի է նաև սառույց և սառեցված մթերքներ օգտագործել: Այնուհետև հարկավոր է մաքուր վիրակապ դնել:
Հիմնական սխալը այրվածքի մակերեսին յուղային կոսմետիկ միջոցներ կամ ձեթ քսելն է, ինչը միայն վատթարացնում է վիճակը` խանգարելով ջերմակարգավորմանն ու հեղուկի արտահոսքին: Մոռացեք նաև սպիրտային լուծույթների մասին, այլապես, ջերմային այրվածքին կգումարեք քիմիականը:
Դողի և բարձր ջերմության դեպքում
Իհարկե, բոլորս միանգամից սկսում ենք փաթաթվել տաք ծածկոցներով, բայց իրականում սա սխալ է: Մարմինն առանց այդ էլ տաք է, անհրաժեշտ է այն սառեցնել, և ոչ հակառակը:
-
17:15 26.05.23 Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ Կարդալ ավելին
-
14:15 26.05.23 Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացությունը նվազել է 17%-ով. ԱՀԿ Կարդալ ավելին
-
12:30 26.05.23 Մանկական վարդացան. ձեռքերը հաճախակի լվանալը կարող է կանխել վիրուսի տարածումը Կարդալ ավելին
-
00:00 25.05.23 Աչքերի շուրջ մաշկի խնամքի հիմնական կանոնները. մասնագետի խորհուրդը Կարդալ ավելին