-
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը
11:3028.03.23
Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում

Թուրքիային վրդովեցրել է Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի զեկույցում մեկ նախադասությամբ Հայոց ցեղասպանության հիշատակումը։
Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը մեկնաբանել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակումը։
«Այդ տեսակետները անհամատեղելի են պատմական փաստերի և միջազգային-իրավական նորմերի հետ: Դրանք մեզ համար վավերական չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը` չնայած աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում սարսափելի հանցագործության բազմաթիվ վկայություններին:
«Երևում է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» իր սովորական զեկույցում պնդում է մեր երկրի և 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքները»,- շարունակել է նա։
«Պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության և միջազգային իրավունքի համաձայն, այլ ոչ թե կրկնել այսպիսի միակողմանի և անհիմն հայտարարությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերություն երեք հարևաններ Հարավային Կովկասում»զեկույցում խոսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ միջազգային կառույցի հարաբերությունների մասին։
«2022 թվականի մարտին ընդունված բանաձևում խորհրդարանը «վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»։ Հայաստանում իրավիճակին հետևող Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները մի շարք հայտարարություններ են արել հակամարտության վերաբերյալ՝ պնդելով համապարփակ բանակցային կարգավորման անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային միջադեպերն ու հարձակումները, հայ գերիները, ականները, սադրիչ հռետորաբանությունը, մարդասիրական հասանելիությունը և մշակութային ժառանգության պաշտպանությունը։ 2015 թվականին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ բանաձև է ընդունել»,- նշվում է զեկույցի հատվածներից մեկում, որտեղ բերվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հղումը։
-
13:15 28.03.23 Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին Կարդալ ավելին
-
22:45 27.03.23 Հակահարված՝ Ադրբեջանին. հայ պատվիրակն ադրբեջանցուն ուղարկում է Ալիևի հետ խոսելու Կարդալ ավելին
-
19:15 27.03.23 Պուտինին ձերբակալելու օրդերից հետո Հայաստանի իրավական քայլերը Մոսկվան անընդունելի է համարում Կարդալ ավելին
-
21:15 26.03.23 ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի խախտում է արձանագրել Կարդալ ավելին