Լրահոս
Քաղաքական
21:00
16.03.23
472

Խաչատուրովը հերոս է, իսկ հերոսներին կարող է դատել միայն պատմությունը. Գերասիմ Վարդանյան

Img default alt hy

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը գրել է․

«Տպավորություն կա, որ վերջին օրերին Նիկոլի կողմից դաշտ նետվող պատերազմագույժ հայտարարությունները, Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը և Խաչատուրովի նման մարդուն կալանավորելը կարող են ուղղակի առնչություն ունենալ իրար հետ։

Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց «զադնի» չդնելու համար։ Նա հայկական բանակի մերօրյա ականավոր զորավարներից մեկն է և բնական է, որ քանի դեռ սրանք իշխանության են, Խաչատուրովներն ու նրա գաղափարակիցները պետք է անցեն ալիևանիկոլյան ռեժիմի նախատեսած փորձությունների միջով։ Այս ամենը շարունակվելու է՝ քանի դեռ մենք չենք կարողացել սրանց հեռացման տարբերակը գտնել։

Հ.Գ. Գրիգորի Խաչատուրովը հերոս է, իսկ հերոսներին կարող է դատել միայն պատմությունը` նրան իր արժանի պատվանդանին դնելով։ Բայց ահա նրան բանտարկողները չե՛ն խուսափելու պատմության աղբամանից...»։