Լրահոս
Քաղաքական
20:19
19.09.23
100

Խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի իշխանությունը ձախողել է և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը. Հայկ Մարության

Img default alt hy

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Ադրբեջանը այսօր առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը և «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողում՝ Ալիևի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։

Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների և կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»,- ասվում է հայտարարությունում։