Լրահոս
Սպորտ
22:45
11.09.23
118

Խորվաթներն առանց «ծանր հրետանու» են Երևան եկել. քաղցր անակնկալ՝ վճռորոշ խաղից առաջ

Եվս մեկ փորձություն ունի հաղթահարելու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու շանսերը պահպանելու համար։ Այսօր ժամը 20-ին Երևանում մեր ընտրանին Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ հանդիպումը կանցակցնի Խորվաթիայի ընտրանու հետ։ Սկզբունքային նշանակություն ունի տնային խաղը, որովհետև երկու թիմերը 7-ական միավոր են վաստակել և փորձում են հետ չմնալ D-խմբի միանձնյա առաջատար Թուրքիայից, որը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 10 միավորով: Աշխարհի բրոնզե մեդալակիր Խորվաթիան մեկ խաղ պակաս է անցկացրել մեր թիմից։ Նախկինում հավաքականները մեկ անգամ են հանդիպել, 2021 թվականի հունիսին, ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի`1-1 հաշվով։