Լրահոս
Սպորտ
20:40
18.03.23
44

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Մեժլում Մեժլումյանը եզրափակչում է

Img default alt hy

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մեժլում Մեժլումյանը հաղթեց իտալացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ, փոխանցում է ArmSport.am-ը։

Մեժլումյանը նախ հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցչին, ապա 1/4-ում 10:0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի մրցակցի նկատմամբ։