Լրահոս
Քաղաքական
22:49
19.09.23
348

Այս պահին ընթանում է հանդիպում ընդդիմադիր դաշտի ուժերի մասնակցությամբ

Img default alt hy

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ այս պահին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ընթանում է հանդիպում ընդդիմադիր դաշտի ուժերի մասնակցությամբ:

Քննարկվում է ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզը:

Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ ներսում են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները, ներկայացուցիչները։ 

Միաժամանակ քաղաքացիները շարունակում են բողոքը Հանրապետության հրապարակում: