-
Միջազգային
Երեխաների մահճակալները վառում են,որ տաքանան. աղետի համար Նեթանյահուին նույնիսկ Քնեսեթում են մեղադրում
13:1511.02.25 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում․ այրվել են ավտոպահեստամասեր, բակում կայանված «BMW»-ն
13:0411.02.25 -
Միջազգային
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ
12:5511.02.25 -
Մամուլի տեսություն
Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»
11:0011.02.25 -
Մամուլի տեսություն
Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց. «Ժողովուրդ»
10:0811.02.25 -
Հասարակական
Սեբաստիա փողոցում բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս էլ մխրճվել է խանութի մեջ. կան վիրավորներ
10:0011.02.25 -
Հասարակական
Կրթական նոր ծրագրեր և անակնկալներ. մրցանակ է ստացել «Էլբակյան» կրթահամալիրը
09:5511.02.25 -
Զինված ուժեր
Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
09:5011.02.25 -
Մամուլի տեսություն
Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում. «Հրապարակ»
09:3911.02.25 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին ՀՀ-ի և Բաքվի միջգերատեսչական հանձնաժողովները.«Ժողովուրդ»
09:3011.02.25 -
Հասարակական
Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև
23:5410.02.25 -
Քաղաքական
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան
23:3610.02.25 -
Քաղաքական
Washington Post-ում հոդված է հրապարակվել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
23:2410.02.25 -
Հասարակական
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները
23:1710.02.25 -
Հասարակական
Ուղեվարձի տապալված բարձրացում. երևանցիների 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը՝ ըստ թվերի
22:5910.02.25
Նիկոլի շահերն ու վախերը՝ «հայկական ЦРУ-ի» զեկույցում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Օրվա լրահոսում հայտնվեց «ՀՀ արտաքին հետախուզական ծառայություն» կոչված հիմնարկի կողմից պատրաստված անդրանիկ տարեկան զեկույցը, որը միանգամից վերածվեց հերթական ծաղրուծանակի առարկայի։
Քննադատների և հեգնողների տեսակետները միաժամանակ և իրավացի են, և միամիտ։
Իրոք, զեկույցի մասնագիտական որակը, գնահատականները և կանխատեսումները «զարմանահրաշ» են իրենց պրիմիտիվությամբ և մակերեսայնությամբ։ Վստահաբար, արհեստական բանականության ցանկացած հասանելի ծրագրի կողմից գեներացված կոնտենտը շատ ավելի որակյալ կլիներ իր կառուցվածքով և բովանդակությամբ։ Սակայն կհամաձայնեք, որ միամիտ կլիներ ակնկալել լուրջ, պրոֆեսիոնալ և իմաստուն փաստաթուղթ մի հիմնարկից, որի ստեղծման և կադրային համալրման նախապատմությունները և սկանդալները լավատեսության առիթներ չեն տվել։
Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։
Այս տեսակետից՝ մի քանի դիտարկում «զեկույցի» մասին։
1․ Զեկույցի ամբողջ լեյտմոտիվը ոչ թե Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտաքին ռիսկերի օբյեկտիվ գնահատումն է, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման և վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը։
2․ Զեկուցը բաղկացած է ներածությունից և չորս մասից՝ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և ահաբեկչական ռիսկերի գնահատումից։ Սակայն հատկանշական է, որ ամենածավալուն հատվածը վերաբերում է հենց տեղեկատվական ռիսկերին, ինչը մատնում է այդ փաստաթղթի հիմնական՝ քարոզչական բնույթը և դրա՝ Փաշինյանի համար նախընտրական լինելու փաստը։
3․ Զեկույցը խարսխված է երկու հիմնական թեզերի վրա՝ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգներ և վատ թաքնված հակառուսականություն։ Մոսկվային ուղղված խայթոցներն առկա են թե՛ ՀԱՊԿ–ին, թե՛ սոցիալ–տնտեսական միջավայրին, թե՛ տեղեկատվական դաշտին նվիրված հատվածներում՝ ընդհուպ ուղիղ ակնարկներ ռուսական СВР–ի հասցեին։
4․ Զեկույցում առկա ձևակերպումներն ուղղակի մատնանշում են, որ Ադրբեջանի հետ Փաշինյանը շարունակելու է երկկողմ շփումների ձևաչափը՝ առանց միջազգային երաշխավորների և մեխանիզմների առկայության։
5․ Պարզվում է, ըստ Նիկոլենց, որ Թուրքիայից Հայաստանի անվտանգությանը ոչ մի սպառնալիք չկա։ Զեկույցի 18 էջերում այդ մասին չկա և ոչ մի հիշատակում, ինչը ոչ միայն հակասում է նույնիսկ սրանց օրոք ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, այլև բազմաթիվ հարցեր է առաջացնում։
6․ Խիստ հատկանշական է, որ զեկույցում ոչ մի դրական կամ պարտավորեցնող ամրագրում չկա Նիկոլի կողմից վարվող կեղծ–արևմտամետ արտաքին քաղաքականության դրական ազդեցության մասով Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Կարճ ասած, ոչ ԱՄՆ–ի հետ ստորագրված խարտիան, ոչ եվրոդիտորդները, ոչ եվրոհանրաքվեն չեն մատնանշվում՝ որպես մեր անվտանգային ռիսկերի նվազեցման հնարավոր գործիքներ։
7․ Ծիծաղելի է ԱՄՆ նախագահական ընտրություններին Փաշինյանի՝ Բայդենի վրա խաղադրույքի տապալումը զեկույցում Դոնալդ Թրամփի առանձին մեծ նկարով լղոզելու խղճուկ շողոքորթումը»։
-
13:20 11.02.25 Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի նկարը հեռացրել է ԱԺ իր սենյակի պատից. ArmLur Կարդալ ավելին
-
12:35 11.02.25 Ո՞վ է լինելու «Արմավիր» ՔԿՀ-ի պետը. Aravot.am Կարդալ ավելին
-
12:04 11.02.25 Եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը. սա դեռ սկիզբն է․ պատգամավոր Կարդալ ավելին
-
10:38 11.02.25 ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի Կարդալ ավելին