-
Հասարակական
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում . Հարություն Հարությունյան
22:3027.04.25 -
Հասարակական
Աննա Հակոբյան, վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը․ զոհված զինվորի մայր
20:3027.04.25 -
Հասարակական
Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներ
20:0027.04.25 -
Սպորտ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
19:3027.04.25 -
Միջազգային
Վանկուվերում փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ
17:3027.04.25 -
Հասարակական
Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
16:3027.04.25 -
Հասարակական
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ
16:0027.04.25 -
Միջազգային
Ալիևը գոհ է վերադարձել Չինաստանից. Բաքու-Պեկին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և Հայաստանը
15:3027.04.25 -
Քաղաքական
Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
14:3027.04.25 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ Արագածոտնում․ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը
14:0027.04.25 -
Հասարակական
Մարտունեցին կարոտում է իր սրտի փուշը հանողին. մոնթեաբերդցի նվիրյալի 36-րդ տարեդարձը
13:0027.04.25 -
Հասարակական
21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
11:0027.04.25 -
Հասարակական
Պրահայի Սբ․ Հոգի եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ է մատուցվել
23:0826.04.25 -
Հասարակական
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
22:4626.04.25 -
Հասարակական
Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան
22:3126.04.25 -
Հասարակական
Շքեղ, շքեղ գարնանային ամպրոպ և տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել
22:0026.04.25 -
Միջազգային
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Հռոմի պապի հրաժեշտը՝ քաղաքական զրուցարան
21:4726.04.25
Նիկոլը ներկայացրել է Հայաստանի փլուզման ճանապարհային քարտեզը

«7or.am»-ը գրում է․
«Գիշերը, մթության քողի տակ լուծվել են Հայաստանի հարցերը։ Շատերը կռիվ են տալիս Արցախի համար, բայց չեն նկատում, որ Արցախի հետ փաթեթի մեջ է հայտնվել նաև Հայաստանը։
Եվ այսպես, Պրահայում ստորագրվել է ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, այլ նաև Հայաստանի փլուզման ճանապարհային քարտեզը։
Բանն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են սկսել սահմանազատման աշխատանքները։ ԵՄ–ն էլ քաղաքացիական դիտորդներ է ուղարկելու Հայաստան, որպեսզի մշտադիտարկում անեն (Ալիևն ասել է, որ եվրաչինովնիկներին իր տարածք չի թողնի մտնեն)։
Ինչպես նկատում եք, հայկական տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման և «խաղաղության» կոչված համաձայնագրի մասին խոսք չկա։ Մինչ ոմանք այստեղ քննարկում են այն հարցը, թե արդյոք Նիկոլը պե՞տք է ստորագրի կամ չստորագրի «խաղաղության» թուղթը, շաբաթը ուրբաթից շուտ է գալու։
Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ալիևը գրել է, որ իրենց ազգային գաղափարախոսությունը Ղարաբաղն ու Զանգեզուրն ամբողջությամբ վերցնելն է։ Նաև ասել է, որ եթե ղարաբաղցիները չեն ուզում ապրել Բաքվի ենթակայության ներքո, ապա կարող են հեռանալ։
Նիկոլը Պրահայում համաձայնության գալով՝ փաստացի համաձայնություն է տվել Արցախից ռուս խաղաղապահների հեռացմանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունն ընդունելով լրիվ այլ բան է նկատի ունեցել, և դա կերևա շատ շուտով։ Հենց որ սկսեն սահմանազատման աշխատանքները։
Ալիևն իր քարտեզները թևի տակ դրած է գալու սահմանազատման աշխատանքներին։ Պարզվելու է, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է՝ ըստ Ալիևի։ Նիկոլը, բնականաբար, ասելու է, որ չկա նման բան։ Դրանից հետո ադրբեջանցիք հարձակվելու են Սյունիքի վրա, եվրադիտորդները հասցրած են լինելու թռնել դեպքի վայրից։ Հայ ժողովուրդը հայացքն ուղղելու է դեպի Ռուսաստան, բայց այնտեղից աղմկոտ լռությամբ պատասխանելու են հետևյալը․ «Հայաստանն իր ղեկավարի միջոցով թշնամի է հայտարարել Ռուսաստանին ու Ադրբեջանի հետ համաձայնության եկել ԵՄ–ի հովանու ներքո խաղաղություն հաստատել՝ զուգահեռաբար ՌԴ–ին դուրս մղելով տարածաշրջանից, հիմա եկել եք մեզանից ի՞նչ եք ուզում»։ Այս ամենից հետո ՀՀ հպարտ քաղաքացիները նայելու են դեպի Արևմուտք։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հուժկու գրառում է անելու այն մասին, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Սյունիքից, և վե՛րջ։ Ուրիշ բան չի անելու։ ԱՄՆ–ում էլ են չնկատելու տալու այս ամենը։ Փելոսին արտասվելու է և հուժկու գրառում անի թվիթերում, և վե՛րջ։ Այդ «վերջից» հետո ՀՀ–ում խուճապ է սկսելու։ Սյունիքին հաջորդելու է փլուզման դոմինոյի էֆեկտը։ Նիկոլը, հասկանալով, որ առաքելությունն ավարտված է, փախնելու է Հայաստանից դեպի Արևմուտք՝ որևէ մայրաքաղաքում տաքուկ նստած մեղադրելով Ռուսաստանին։ Դա լինելու է նրա հիմնական ֆունկցիան Հայաստանը կործանելուց հետո։
Այս ամենից որոշ ժամանակ անց, իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր Սողոմոն Թեհլերյանի ֆունկցիա կկատարեն՝ Թալեաթի դերում տեսնելով Նիկոլին, բայց դա արդեն անիմաստ է դառնալու։ Պետության կորստից հետո ի՞նչ հետաքրքիր է, թե ով, ում և որտեղ կսատկացնի»։
-
23:00 27.04.25 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Կարդալ ավելին
-
14:30 27.04.25 Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ Կարդալ ավելին
-
22:22 26.04.25 Փաշինյանի հերն էլ անիծած. քաղաքացիների պատասխան շնորհավորանքը՝ վարչապետին Կարդալ ավելին
-
19:42 26.04.25 Դեռ անպատիժ է Փաշինյանի թիկնազորը՝ «Ծեծեմ Արամի» գլխավորությամբ. հղի կնոջ մահվան երրորդ տարելիցն է Կարդալ ավելին