Լրահոս
Հասարակական
23:59
23.01.25
681

«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա

Img default alt hy

Հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քաջարան քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել են երկաթե արգելապատնեշին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։