Լրահոս
Տարածաշրջան
15:45
07.12.24
235

Վրացական ցասման կրակը թեժանում է. փողոցային ընդհարումներ՝ Թբիլիսիում

Վրաստանում թվում էր՝ մարում է բողոքի ալիքը, բայց՝ ոչ:  Ուրբաթ երեկոյան  ընդդիմադիր ցուցարարները  նորից փակել են Ռուսթավելի պողոտան, խարույկներ վառել: 

Հատուկ ջոկատայինները ստիպված են եղել ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ ցուցարարների կողմից դյուրավառ միջոցների կիրառումից հետո: Բախումներից հնարավոր չի եղել խուսափել: Բողոքի ցույցը ցրելու համար ոստիկանները  արցունքաբեր գազ են կիրառել: