Լրահոս
Տարածաշրջան
13:50
19.04.24
167

Նոր երկրաշարժը ցնցել է Թուրքիան. վնասվել են մզկիթներ ու տներ

Երկրակեղևը նորից է ցնցել Թուրքիան։ Հինգշաբթի երեկոյան մայրաքաղաք Անկարայից 368 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Թոքաթի Սուլուսարայ շրջանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Նախնական տեղեկություներով՝ մեկ մարդ է տուժել։ Վնասվել են մզկիթներ ու տներ: