Լրահոս
Արցախ
22:48
02.03.24
642

Նոր սթրես՝ արցախցիների համար. պետությունը պարտքով փող է տալիս՝ տուն ձեռքբերելու համար

 

Այս շաբաթ հայտարարվեց «բնակարանային ապահովման» աջակցության պետական մի ծրագրի մասին, որից օգտվելու համար արցախցիները նախ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, հետո հերթագրվեն, դիմում ներկայացնեն ու սպասեն, հնարավոր է՝ 5 տարի: Պոտենցիալ շահառուներն ասում են՝ այդ ծրագրից չօգտվելն ավելի շահեկան կլինի՝ եղած հոգսերին չեն ավելանա նորերը, տվյալ դեպքում՝ մեծ պարտք պետությանը: