-
Մամուլի տեսություն
Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»
11:0011.02.25 -
Մամուլի տեսություն
Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց. «Ժողովուրդ»
10:0811.02.25 -
Հասարակական
Սեբաստիա փողոցում բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս էլ մխրճվել է խանութի մեջ. կան վիրավորներ
10:0011.02.25 -
Հասարակական
Կրթական նոր ծրագրեր և անակնկալներ. մրցանակ է ստացել «Էլբակյան» կրթահամալիրը
09:5511.02.25 -
Զինված ուժեր
Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
09:5011.02.25 -
Մամուլի տեսություն
Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում. «Հրապարակ»
09:3911.02.25 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին ՀՀ-ի և Բաքվի միջգերատեսչական հանձնաժողովները.«Ժողովուրդ»
09:3011.02.25 -
Հասարակական
Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև
23:5410.02.25 -
Քաղաքական
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան
23:3610.02.25 -
Քաղաքական
Washington Post-ում հոդված է հրապարակվել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
23:2410.02.25 -
Հասարակական
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները
23:1710.02.25 -
Հասարակական
Ուղեվարձի տապալված բարձրացում. երևանցիների 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը՝ ըստ թվերի
22:5910.02.25 -
Քաղաքական
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը
22:3710.02.25 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են երկու «Mercedes» և «Hyundai Sonata» -ն. կա վիրшվnր
22:2110.02.25 -
Հասարակական
Իրանք ո՞վ են վաբշե, էդ բոմժերը. փողոց է դուրս եկել Հաղթանակ թաղամասի հպարտ ժողովուրդը
22:1610.02.25 -
Հասարակական
Աշխատավարձային ֆոնդը կավելանա 20 տոկոսով՝ ԶՊՄԿ-ում. ո՞վ և ինչո՞ւ է հրահրում գործադուլը
22:0010.02.25
Ո՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել

«Երկար ժամանակ իր իսկ ցանկությամբ հայրս Բաքվից Կարմիր խաչի միջոցով տեսագրություններ չէր ուղարկում, ասում էր՝ «ի՞նչ իմաստ կա, ամեն չորեքշաբթի խոսում եմ, դա էլ է բավական»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Ներքին Սզնեք գյուղից գերեվարված Մելիքսեթ Փաշայանի դուստրը՝ Զարինեն։
Օրերս Բաքվից հրապարակված դատավարության կադրերում տեսել են Մելիքսեթին։ Դստեր խոսքով՝ ի համեմատ մյուսների՝ հոր տեսքը վատ չի եղել։ Իսկ Բաքվից այսօր Մելիքսեթից հերթական զանգն են ստացել։
«Բաքուն այս ավանդույթը չի խախտում և մենք գոնե կարողանում ենք լսել մեր հարազատի ձայնը։ Քիչ առաջ ենք խոսել, ասում է, որ լավ է, ու ինչպես և մենք, ինքը ևս սպասում է դատավարության ավարտին, որը չգիտենք երբ կլինի։ Բայց հորս խոսքով՝ այն դեռ կշարունակվի առաջիկա 3 ամիսներին»,-նշեց Զարինե Փաշայանը։
Մելիքսեթ Փաշայանն իր 3 համագյուղացիների հետ գերեվարվել է Ասկերանի վերին ենթաշրջանից և արդեն մեկ տարուց ավելի է գտնվում է ադրբեջանական բանտում՝ Արցախի առաջին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միևնույն խցում։
«Մեր ընտանիքը մեծ հույս ունի, որ դատավարությունը կավարտվի և հայրս կմիանա մեր ընտանիքին։ Ոչ միայն ակնկալում եմ, որ այդպես կլինի, այլ վստահ եմ։ Շատ ենք կարոտել»,-եզրափակեց դուստրը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Ներքին Սզնեքը տարհանելու խնդիր է եղել, Մելիքսեթի հարազատ եղբորը՝ հաշմանդամություն ունեցող Մավրիկ Փաշայանին և համագյուղացի Նվարդին ադրբեջանցիները բռնել են Կարմիր գյուղի անտառներում, վիրավորել հրազենից, տեղափոխել Շուշի ու մի քանի օր շարունակ ծեծի ենթարկել։ Ավելի ուշ Մավրիկն ու Նվարդը հանձնվել են հայկական կողմին։ Սակայն, սզնեքցի 4 տղամարդու՝ Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին ու Գուրգեն Ստեփանյանին Ադրբեջանը գերեվարել ու տեղափոխել է Բաքու։
-
11:45 11.02.25 Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում Կարդալ ավելին
-
11:30 11.02.25 Ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով. Սուրենյան Կարդալ ավելին
-
11:15 11.02.25 Որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել. Ասողիկ աբեղա Կարապետյան Կարդալ ավելին
-
10:45 11.02.25 Վարազդատ Հարությունյանն ընտրվել է փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարդալ ավելին