Լրահոս
Միջազգային
11:00
14.07.24
366

Ո՞վ է կրակել Դոնալդ Թրամփի վրա (լուսանկարներ)

Img default alt hy

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, որը փորձել է թաքնվել բեմից մոտավորապես 100 մետր հեռու գտնվող ձեռնարկության տանիքում, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Հրաձիգը, որը փորձել է սպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ենթադրյալ հրաձիգը սպանվել է Գաղտնի ծառայության կողմից։ Նրա ինքնությունն ու շարժառիթները դեռևս անհայտ են։

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Վիրավորվել է նրա ականջը։