Լրահոս
Քաղաքական
23:42
24.06.24
158

Ո՞վ է կրակում սահմանին. Ադրբեջանն անտեսում է, Եվրոպան՝ ողջունում Փաշինյանի առաջարկը

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի կառավարության առաջարկը երկու օր անց անարձագանք է մնացել: Համենայնդեպս շաբաթ դիվանագիտական խողովակներով Երևանից Բաքու ուղարկված առաջարկին Ադրբեջանի պատասխանի մասին հայտնի չէ: Հայաստանի կառավարությունն այդ առաջարկն արել է, քանի որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն շատ է տարածում ապատեղեկատվություն, թե հայկական կողմը խախտել են հրադադարը: Բաքվի լռության ֆոնին, Բրյուսելի ոգևորությունն է աչքի ընկնում: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստ են Վրաստանում իրենց դիտորդական առաքելության 15 տարվա փորձով օգնել Երևանին ու Բաքվին: Սակայն փորրձագետների համար անհասկանալի է, թե ինչ է անելու ԵՄ-ն, եթե ըստ Հայաստանի կառավարության, այդ հետաքննող կողմերը երկուսն են լինելու: