Լրահոս
Քաղաքական
22:55
01.06.22
157

Ոչ թե Արցախի, այլ ասֆալտի հարցով պատրաստ է ընդունել ընդդիմությանը նախարար Սանոսյանը

Դիմադրության շարժման հայտարարած ջրբաժանը դեռ գծվում է: Հունիսի 3-ն է վերջնաժամկետը: Կառավարության երկրորդ մասնաշենքում ակցիայից հետո այդտեղ աշխատող ԲՏԱ նախարարն է տարակուսել:

Գնել Սանոսյանը, չնայած Փաշինյանի կաբինետի անդամ է, չի հասկանում՝ ինչու պետք է հենց ինքը ասի, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Արցախի չէ, բայց ասֆալտ փռելու թեմայով պատրաստ է ընդունել ընդդիմադիր պատգամավորներին: