Լրահոս
Հասարակական
21:31
12.07.24
268

Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

Img default alt hy

ՌԴ Օրենբուրգ քաղաքի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 16-ից կիրականացվեն Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ։ 

«Շիրակ Ավիա»-ն հուլիսի 16-ից վերսկսում է թռիչքները դեպի Երևան Օրենբուրգի օդանավակայանից։ Դեպի Հայաստան ուղիղ չվերթները կիրականացվեն B 737-500 ինքնաթիռներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերից Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ չէին իրականացվել։