Լրահոս
Քաղաքական
23:34
09.06.26
177

Որևէ իշխանություն հավերժ չէ, հետևեք ձեր խոսույթին. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Որևէ իշխանություն հավերժ չէ, հետևեք ձեր խոսույթին։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«ՔՊ-ականների այս խոսույթը ու ցինիկ պահվածքը, ընդամենը վկայությունն է այն մասին, որ իրենք ո՛չ ընտրվել են, ո՛չ էլ՝ հաղթել, որովհետև հաղթողը նման կեցվածք չի դրսևորում։ Սա հաղթողի պահվածք չէ, սա ընտրությունները կեղծած, մարդկանց քվեն գողացած և բռնաճնշումներով իրենց իշխանությունը վերարտադրելու փորձ է, ու իրենք այս մասին շատ լավ գիտեն։

Իսկ ընդհանրապես, ձեր՝ ՔՊ-ական պատգամավորներ և նախարարներ, ձեր խոսույթին տիրություն արեք։ Իշխանությունը կուրացնելու և լկտիացնելու հատկություն ունի, ու դուք վաղուց այդ սահմանները անցել եք։ Ու ամեն անգամ ինչ-որ բան խոսելուց առաջ միշտ հիշեք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձեր իշխանությունը»։

Ավելին՝ տեսանյութում։