Լրահոս
Քաղաքական
13:10
19.06.24
78

«Որքան ստի ծավալը մեծանում է, մեր հայրենիքը փոքրանում է». Բագրատ սրբազանի ասուլիսը

«Այսօր այլևս ոչ մի լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ փոքրիկ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի։ Հունիսի 12-ը դրա ապացույցն էր»,- այս մասին հրավիրած ասուլիսում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը: Բագրատ սրբազանը տեղեկացրել է, որ ոչ մի դատական բժիշկ չի այցելել ոստիկանության գործողություններից տուժածներին, շարունակվում են նաև ճնշումները շարժմանը աջակցող քաղաքացիների նկատմամբ, նաև գործարարների նկատմամբ:

«Մեր երկրում քաղաքացին պաշտպանված չէ ո՛չ ոստիկանությունից, ո՛չ քննչական կոմիտեից, ո՛չ դատախազությունից, ո՛չ էլ առհասարակ իրավական մարմիններից։ Նրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քնահաճույքներին և բնականաբար դրա դիմաց վարձատրություն ստանալով»,- ասել է սրբազանը:

Ըստ նրա՝ շարժումը ավելի ներառական և ընդգրկուն է դառնալու, բայց բովանդակությունը մնալու է նույնը: Բագրատ սրբազանը նորից շեշտել է, որ պայքարը Տավուշում ապօրինի, հանցագործ սահմանազատումից է սկսվել և հիմա արդեն ակնհայտ է, որ այն տարածվում է ամբողջ Հայաստանում։