Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
08.12.23
137

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաև հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը:

«Ժողովուրդ»

Ադրբեջանը ազատ է արձակել 32 հայ զինծառայողի:

«Հրապարակ»

Անտարբեր մարդը վատ քաղաքացի է` նա ամեն ինչի հետ հաշտվում է, ոչնչի դեմ չի պայքարում, նրա համար միևնույն է, թե ով է ղեկավարում երկիրը, և ինչ որոշումներ են կայացվում:

«Ժողովուրդ»

Գյումրու քաղաքապետ կդառնա Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը:

«Հրապարակ»

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: