Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
02.07.22
92

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Երեկ մի քանի ժամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բանակցել են Վարդենիսում գտնվող Թագուհի Թովմասյանի հետ, փորձել համոզել, որ միանա ընդդիմադիր գործընկերներին, դրանով քաղաքական ճգնաժամ ձևավորվի։ Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել այդ հարցում, սակայն Թագուհին անդրդվելի է մնացել և մերժել է։

«Փաստ»

Գործ ունենք քաղաքական ճգնաժամի նոր փուլի՝ խորհրդարանական ճգնաժամի հետ, ինչից դուրս գալը քաղաքական մեծամասնության համար չափազանց ծանր է լինելու, եթե ոչ անհնար:

«Հրապարակ»

ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ՔՊ թեկնածուն Արմեն Խաչատրյանն է:

«Հրապարակ»

Աննա Հակոբյանին Նիցայում ուղեկցել է Սամսոն Օզարարատը:

«Փաստ»

ՔՊ-ն որպես պատժիչ միջոց է դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ: