Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
07.11.24
38

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Սրբազան պայքարի» աջակիցներին ձերբակալել են ահաբեկելու նպատակով:

«Ժողովուրդ»

ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:

«Հրապարակ»

ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թեկնածու է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին, որը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, և նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել:

«Ժողովուրդ»

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը ՄԻԵԴ-ին պատրաստ է:

«Փաստ»

ՍԱՏՄ նոր ղեկավար կդառնա ՍԱՏՄ տեղակալ Արմեն Դանիել յանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: