Լրահոս
Հայաստան
22:45
21.06.24
215

Ոստիկանության դաժանությունից տուժած քաղաքացիներից 5-ը դեռ հիվանդանոցում են. քանի՞ մեղադրյալ կա

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանների նետած լուսաձայնային նռնակներից վիրավորված քաղաքացիներից 5-ը դեռ ստացիոնար բուժման կարիք ունեն: Աջ ձեռքի երեք մատները կորցրած տղամարդը մինչև հիմա տուժողի կարգավիճակ չունի: Զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթներից մեկով նա վկա է ճանաչվել: Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: