Լրահոս
Տնտեսական
23:40
01.06.22
261

Ուղեվարձի «մուլտի» թանկացում՝ Կոտայքում. ընկերությունը չի զիջում, ուղևորները՝ նույնպես

Կոտայքում թանկացել է տրանսպորտը: Կան համայնքներ, որտեղից Երևան գալու համար հիմա կրկնակի են վճարում մարդիկ՝ 200-ի փոխարեն 400 դրամ: Մայրաքաղաք աշխատանքի եկողները չգիտեն ինչ անել՝ կա՛մ պիտի դուրս գան աշխատանքից, սովի մատնվեն, կա՛մ աշխատեն, փողը տրանսպորտին տան:

Մարզպետարանում այսօր բնակիչները հանդիպել են «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել: