Լրահոս
Հասարակական
22:59
10.02.25
190

Ուղեվարձի տապալված բարձրացում. երևանցիների 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը՝ ըստ թվերի

 

Երևանի քաղաքապետը հեգնանքով է պատասխանել իր ընդդիմախոսների այն պնդումներին, թե մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 65 դրամ է: 150 դրամանոց ուղեվարձի հեղինակ Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է, որ դեռ 90-ականների վերջից մնացած 100 դրամը հնարավոր չէ պահպանել 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8 ու կես մետրանոց պարկով: