Լրահոս
Քաղաքական
21:46
09.06.26
347

Սա Հայաստանի համար պայքար է․ ցանկացած որոշում կայացվելու է պայքարը շարունակելու տրամաբանությամբ․ Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Ուզում եմ շատ բաց ու անկեղծ խոսենք իրար հետ։ Այս մասին տեսաուղերձում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր եք տվել, մատնանշել եք նաև կոմունիկացիոն բացերի մասին, և ես այս տեսանյութով շատ պարզ, անկեղծ և ուղիղ ուզում եմ անդրադառնալ բոլոր այդ հարցերին և նաև լրացնել կոմունիկացիոն բացը, եթե այդպիսին եղել է, որովհետև եթե դուք դա արձանագրում եք, ուրեմն դրա կարիքը զգացել եք։

Բայց նախքան այդ ամենը, ես ուզում եմ իսկապես պարզ, մեծ, անկեղծ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրի՝ մեզ տված վստահության քվեի համար։ Շուրջ 150 հազար մարդու տված այդ քվեն մեզ համար իսկապես թանկ է, և նաև դա է մեզ պարտավորեցնում հաշվետու լինել մեր յուրաքանչյուր արարքում։

Ես ուզում եմ նաև ասել, որ այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած ենք եղել բացառապես վերահաշվարկը կազմակերպելու գործի վրա, որովհետև այն ուներ վերջնաժամկետ, և մենք պետք է այդ վերջնաժամկետին հասցնեինք, և հիմա դուք տեսնում եք, որ հարյուրավոր ընտրատեղամասերում տեղի է ունենում վերահաշվարկման գործընթաց։ Մեզ համար շատ կարևոր է պարզել վերջնական պատկերը և մասնավորապես իմանալ, թե ինչպիսին է պատկերը խորհրդարանում լինելու, և ո՞ր ուժերն են հաղթահարել շեմը, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է, թե՞ ոչ, և դրանով նաև որոշակի պարզություններ կմտնեն հետագա գործողություններում։

Կա նաև հաջորդ հանգրվանը՝ Սահմանադրական դատարանի հանգրվանը, որի համար մեր իրավական թիմը արդեն պատրաստում է ծավալուն հիմնավոր դիմումը, և մենք պատրաստվում ենք ընտրակեղծիքների գործչի ծավալը ցույց տալ այդ դիմումով։ Սա հաջորդ հանգրվանն է»։

Ավելին՝ տեսանյութում։