-
Աշխարհ110 օր՝ ծովի տակ. 59-ամյա գերմանացին ապրելու տեղ է գտել և համաշխարհային ռեկորդ սահմանել10:3523.01.25
-
Մամուլի տեսությունՈրքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»09:5223.01.25
-
Մամուլի տեսությունՏրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»․ «Փաստ»09:4923.01.25
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը․ «Փաստ»09:4223.01.25
-
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ»09:3823.01.25
-
Մամուլի տեսությունԸնդդիմադիր պատգամավորը անակնկալի է բերել իշխանություններին. «Ժողովուրդ»09:3423.01.25
-
ՄիջազգայինՎերադարձ՝ ավերված քաղաք. լվացքի առաջին պարանները Գազայում՝ արյունալի պատերազմից հետո09:0023.01.25
-
ՔաղաքականԿանգնելու եք, ասեք՝ դե գազը պետք է Ադրբեջանից բերենք, ցորենն էլ Թուրքիայից․ Քրիստինե Վարդանյան23:3022.01.25
-
ՀասարակականԲանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը23:1522.01.25
-
ՔաղաքականԲանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ձեր կապերի մասին․ Կարեն Վրթանեսյան22:4822.01.25
-
ՄիջազգայինԻրանի նոր հրթիռից տագնապած են Արևմուտքում. Թեհրանը ներքաշվե՞լ է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ22:4022.01.25
-
ՔաղաքականՊա՛րոն Փաշինյան, անպատրաստ էիք հարցին, անգամ պարամետրերը հուշեցի․ Ագնեսա Խամոյան22:0022.01.25
-
ՏնտեսականԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում. զգուշացում21:4622.01.25
-
ՀասարակականՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել20:4422.01.25
Ով է մաքսանենգ ծխախոտի կնքահայրը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ անգամներ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է, որ ՀՀ Կառավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել ծխախոտի շուկայում, ու Հայաստանում մեծ մասշտաբների մաքսանենգ ապրանքներ կան:
Հատկապես ՊԵԿ-ի վերջին փոփոխություններից հետո տեղեկություններ ենք ստանում, որ ակտիվացել են հարեւան Վրաստանից, ավելի կոնկրետ՝ գործող երեք մաքսակետերի Duty Free-ներից ծխախոտ գնելու դեպքերը: Ծխախոտը ֆիզիկական անձանց միջոցով, փոքր խմբաքանակներով անցկացվում է Հայաստան, ապա Telegram ալիքներով, սոցցանցերով ու list.am-ով կազմակերպվում է դրանց վաճառքը:
Տպավորություն է, որ այս գործընթացը ոչ թե քաոտիկ կերպով է կատարվում, այլ գործ ունենք կազմակերպված խմբավորման հետ, որի թելերը տանում են հայ խոշոր գործարարներից մեկի շրջապատ, ում անունը դեռեւս չենք հայտնում, քանզի ակտիվ աշխատանքներ են տարվում այդ մասով:
Ծխախոտ արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ պետության ներսում ստեղծում են աշխատատեղ, տալիս են հարկ, որը մեկ տուփի դեպքում միջինը 250-300 դրամ է, եւ տեսնում են, թե ինչպես է զարտուղի ճանապարհով կազմակերպվում ծխախոտի ներմուծում եւ վաճառք, որը հաճախ ավելի էժան է ստացվում, քան տեղական արտադրողի մուծած հարկը: Իսկ պետությունը կա՛մ չի ուզում պայքարել, կա՛մ չի կարողանում դադարեցնել այս ապօրինությունը:
Հետաքրքիր է՝ ՊԵԿ նոր նախագահ Էդուարդ Հակոբյանը կկարողանա՞ արդյունք ցույց տալ, թե՞ կբավարարվի մեկ-երկու կոսմետիկ քայլերով:
Հ.Գ. Բնական է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու համար նախընտրելի է էժան ապրանքի ձեռքբերումը, սակայն հարկ վճարողին «աստվածացնելու» քարոզչություն իրականացնող պետությունը նույնիսկ մատը մատին չի տալիս հարկատու արտադրողին անհանգստացնող խնդրին համապարփակ լուծում տալու համար:
Հ.Գ. 2. Չենք հրապարակում մաքսանենգ ծխախոտի վաճառքի այլ հարթակներ. վստահ ենք, որ ուժային համակարգը դրանք կկարողանա գտնել, եթե ոչ, պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած փաստերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
- 10:15 23.01.25 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները. «Հրապարակ» Կարդալ ավելին
- 09:52 23.01.25 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
- 09:49 23.01.25 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»․ «Փաստ» Կարդալ ավելին
- 09:42 23.01.25 Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը․ «Փաստ» Կարդալ ավելին