-
Մամուլի տեսությունՌուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց. սկանդալ. «Ժողովուրդ»10:5204.12.24
-
Մամուլի տեսություն44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին․ «Ժողովուրդ»10:3604.12.24
-
Մամուլի տեսությունԻնչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալը․ «Ժողովուրդ»10:1704.12.24
-
Մամուլի տեսությունԳյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն․ «Հրապարակ»10:1004.12.24
-
ՔաղաքականՓաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին00:0204.12.24
-
ՔաղաքականՆրա անունը լսել չեն ուզում մարդիկ. ժողովուրդը բանի տեղ չի դնում Փաշինյանի հայտարարությունները23:3503.12.24
-
ՄիջազգայինԶենք կտան, բայց դուռը չեն բացի. ՆԱՏՕ-ն ծանր ձմեռ է կանխատեսում Ուկրաինայի համար23:1503.12.24
-
ՀասարակականՔաղաքապետարանի ենթակայության կառույցների վարորդներին ստիպել են ավտոբուս վարել և արդեն երկու վթար կա. Չախոյան23:0003.12.24
-
ՄիջազգայինԹուրքական դրոշներն ու զինյալները դեռ Հալեպում են. Էրդողանի դուստրը ցնծում է22:5003.12.24
-
ՔաղաքականՍրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ․ Տիգրան Աբրահամյան22:1503.12.24
-
ՀասարակականՏրանսպորտային կոլապս՝ Երևանում. գործադուլ անող տասնյակ վարորդներ ազատվել են աշխատանքից22:0003.12.24
-
ՔաղաքականՓուշն ու գերանը. Աղազարյանին հեռացնող ՔՊ-ում անբարոյական են համարում Նազարյանին հեռացնելու որոշումը21:4003.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Տրանսպորտային քաոսը կշարունակվի.ավտոբուսները վաղը նույնպես գիծ դուրս չեն գա20:3003.12.24
Օվուլյացիոն ցավեր․ Պե՞տք է արդյոք դիմել բժշկի
Միտելշմերցը կամ օվուլյացիոն ցավը միակողմանի ստորորովայնին ցավ է, որը կապված է ձվազատման (օվուլյացիայի) հետ:
Միտելշմերցը, որը գերմաներենից թարգմանվում է որպես «միջին ցավ», առաջանում է դաշտանային ցիկլի կեսին` հաջորդ դաշտանից մոտ 14 օր առաջ:
Շատ դեպքերում ձվազատման ցավերը բուժօգնություն չեն պահանջում: Թեթև անհանգստության դեպքում սովորական ցավազրկողներն ու տնային միջոցները հաճախ արդյունավետ են: Դաշտանային ցիկլի մեջտեղում առաջացած ցավերը սովորաբար տևում են մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, թեև կարող են շարունակվել մինչև մեկ կամ երկու օր:
Ձվազատման (օվուլյացիոն) ցավը կարող է՝
տեղակայվել որովայնի ստորին հատվածում՝ միայն մի կողմում,
լինել բութ և մղկտացող բնույթի՝ նման դաշտանային ցավերին,
սկսվել կտրուկ և հանկարծակի,
ուղեկցվել թույլ հեշտոցային արյունահոսությամբ կամ արտադրությամբ, լինել ուժեղ:
Այս ցավն առաջանում է այն ձվարանի կողմում, որն ազատում է ձվաբջիջ:
Անհրաժեշտ է հետևել դաշտանային ցիկլին մի քանի ամիս և նշել, թե երբ է զգացվում որովայնի ստորին հատվածի ցավ: Եթե դա տեղի է ունենում ցիկլի կեսին և առանց բուժման, ինքնուրույն անցնում է, ամենայն հավանականությամբ, միջին դաշտանային ցավ է:
Ձվազատման ցավը կամ համախտանիշը հազվադեպ է պահանջում որևէ բժշկական միջամտություն: Այնուամենայնիվ, պետք է դիմել բժշկի, եթե առկա է կոնքային ցավ, որն ուժեղանում է, ուղեկցվում է սրտխառնոցով կամ ջերմությամբ, կամ եթե ձգձգվում է: Նշվածներից որևէ մեկը կարող է հուշել այն մասին, որ առկա է ավելի լուրջ հիվանդություն, քան դաշտանային ցիկլի ցավն է, ինչպիսիք են ապենդիցիտը, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը կամ, նույնիսկ, արտաարգանդային հղիությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
- 14:38 02.12.24 Այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում Կարդալ ավելին
- 13:00 02.12.24 2024 թվականին Հայաստանում կարմրուկի 561 դեպք է գրանցվել Կարդալ ավելին
- 15:00 01.12.24 Շաքարային դիաբետի բարդություն՝ ռետինոպաթիա Կարդալ ավելին
- 10:00 01.12.24 Պնևմակոկային վարակը` ժամանակակից բժշկության լուրջ խնդիր Կարդալ ավելին