Լրահոս
Հայաստան
17:00
21.06.24
192

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Img default alt hy

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։  

«Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակն է ազատագրման և անկախության համար պաղեստինյան ժողովրդի պայքարի հաղթանակն է։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է աշ-Շեյխը։