Լրահոս
Սպորտ
21:00
08.09.24
211

Պաուլինյոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Img default alt hy

«Տոտենհեմի», «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պաուլինյոն 36 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Իր կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել «Վիլնյուսում», «Լոձում», «Բրագանտինոյում», «Կորինտիանսում», «Տոտենհեմում», «Գուանչժոուում», «Բարսելոնայում» և «Ալ Ահլիում»։

Պաուլինյոն հաղթել է Բրազիլիայի, Չինաստանի և Իսպանիայի առաջնությունները, ինչպես նաև Աշխարհի ակումբային առաջնությունը, Լիբերտադորեսի գավաթը և Ասիայի Չեմպիոնների լիգան:

Բրազիլիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 56 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ, ինչպես նաև հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը, փոխանցում է ArmSport-ը։