-
ՀասարակականՆոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել14:0507.10.24
-
ՀասարակականԿյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը13:3207.10.24
-
ԻրավականՍԴ դատավորներին ամոթի ու անարգանքի սյունին գամելու ակցիա՝ բարձր դատարանի մոտ13:1607.10.24
-
ԻրավականՍԴ կողմից արձանագրված «Ստվերային արդարադատությունը» շարունակվում է. փաստաբան12:4807.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ուկրաինական հարվածից այրվում է ռուսական նավթը՝ Ղրիմում. Կիևը նոր զենք է ստացել12:3007.10.24
-
ՀասարակականԵրևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է12:2707.10.24
-
ՀասարակականՀրազենային վիրավորումից մահացած 21-ամյա Վահե Հարությունյանն Ագարակից էր. նա ընտանիքի ավագ զավակն էր. NEWS.am12:1107.10.24
-
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում11:4307.10.24
-
ՔաղաքականՎարկային շուկան չի ենթարկվում Կենտրոնական բանկին. բանկերն իրենց խաղն են խաղում. 168.am11:3007.10.24
-
ՀասարակականՔաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարները10:1507.10.24
-
ՀասարակականՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան Ավինյան23:5906.10.24
-
ՀասարակականՉորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ Սրբազան23:0006.10.24
-
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգ21:5006.10.24
Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետբյուջե է վերականգնել նախկինում չվճարված 413 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող մի քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպքը։
Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սուրճի, ձեթի, մակարոնի և պարենային այլ ապրանքների առևտրով զբաղվող «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի օգոստոս ամիսը ներառյալ թաքցրել են ընկերության շուրջ 1 130 000 000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։
Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 358 000 000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։
Նախաքննությամբ ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության տնօրենն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարը և հաշվարկված տույժերը, որոնք ընդհանուր կազմել են շուրջ 413․000․000 ՀՀ դրամ։
- 13:16 07.10.24 ՍԴ դատավորներին ամոթի ու անարգանքի սյունին գամելու ակցիա՝ բարձր դատարանի մոտ Կարդալ ավելին
- 13:00 07.10.24 «Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ Կարդալ ավելին
- 12:48 07.10.24 ՍԴ կողմից արձանագրված «Ստվերային արդարադատությունը» շարունակվում է. փաստաբան Կարդալ ավելին
- 12:37 07.10.24 ՀՀ վարչապետի հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր». Ղամբարյան Կարդալ ավելին