-
ՀասարակականՊարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից․ Oragir.News12:3717.09.24
-
ՔաղաքականՀՀ ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES)-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում12:3517.09.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 ԱՄՆ-ը «առիթներ է փնտրում» Միրզոյան-Բայրամով նոր հանդիպման համար12:3017.09.24
-
ՄիջազգայինԻսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով12:1017.09.24
-
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»12:0517.09.24
-
Մամուլի տեսություն«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216․ «Ժողովուրդ»11:4517.09.24
-
Մամուլի տեսությունՍերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի. «Ժողովուրդ»11:4017.09.24
-
ՔաղաքականՊաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. զեկույց11:2017.09.24
-
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Միլլեր11:1517.09.24
-
ՀասարակականՏավուշում գազի բալոնի պայթյունի հետևանքով 37-ամյա տղամարդը ստացել է ամբողջ մարմնի թերմիկ այրվածքներ10:2017.09.24
-
Մամուլի տեսությունՌոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ «Փաստ»09:4517.09.24
-
Մամուլի տեսությունԲագրատ սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ 2 ժամ է տևել. «Ժողովուրդ»09:4217.09.24
-
ՔաղաքականԱշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Փաշինյան09:3817.09.24
-
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «Ford Transit»-ը. կա 2 վիրավոր23:5716.09.24
Փարիզ-2024. Այս բրոնզե մեդալը լավ հիմք է հաջորդ Օլիմպիական խաղերի համար. Մալխաս Ամոյան
Օլիմպիական խաղերի նորընծա բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալի համար ուրախ է, սակայն նպատակը մնում է ոսկե մեդալը:
«Թեպետ առաջին Օլիմպիական խաղերս են, սակայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ունեցածս հաղթանակներից հետո, իմ մտքին երկրորդ և երրորդ տեղերը չեն գալիս: Այստեղ եկել էի միայն ոսկե մեդալ նվաճելու համար: Սակայն, իրոք, զիջեցի: Չգտա ճանապարհը, թե ինչպես հաղթել կիսաեզրափակչում և պարտվեցի: Փառք Աստծո, որ կարողացա գոնե մեդալ նվաճել: Արժանանում ենք նրան, ինչին որ պատրաստվել ենք: Գուցե ինչ-որ մի տեղ թերացել եմ: Այո, մեդալը կա, բայց սա այն մեդալը չէ, որը ես ցանկանում էի: Առավել ուրախ կլինեի, եթե ոսկին նվաճեի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՕԽ բրոնզե մեդալակիրը:
Ամոյանի խոսքով` բրոնզե մեդալի համար գոտեմարտը ևս հեշտ չի տրվել, ամեն ինչ առավել բարդ ընթացք է ստացել 6:5 հաշվի ժամանակ: Ամոյանն այս հաջողության համար շնորհակալությունն է հայտնել լրագրողներին, մարզիչներին, ընկերներին, աջակիցներին ու Աստծուն:
«Այո, այս բրոնզե մեդալը լավ հիմք է հաջորդ Օլիմպիական խաղերի համար: Եթե պարտվեի, գուցե, հոգեբանորեն բարդություններ լինեին հաջորդ մրցաշարերում»,-ասաց նա:
Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանն էր: Ամոյանին հաջողվեց առավելության հասնել 6:5 հաշվով և դառնալ Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր:
- 23:48 16.09.24 Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ փուլում հաղթել է Կարդալ ավելին
- 23:00 15.09.24 Փոքր Վեդի գյուղում այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր Կարդալ ավելին
- 22:47 15.09.24 Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Կարդալ ավելին
- 12:47 15.09.24 ՀՀ կանանց հավաքականը հաղթեց 4-րդ անգամ. Շախմատի համաշխարհային օլիմպիադա Կարդալ ավելին