Լրահոս
Հասարակական
12:10
19.07.22
98

Պարզվել է շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը

Img default alt hy

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի կողմից վարույթ նախաձեռնելու ընթացքում պարզվել է՝ հուլիսի 16-ին Երևանում Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 34 FP 080 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Արա Խաչատրյանը, Hyundai-ն վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Կարեն Հակոբյանը, Mercedes մակնիշի 35 CS 092 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Արգիշտի Ապավենյանը, VAZ 21124-ը վարել է Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Գասպարյանը, իսկ Mercedes  մակնիշի 35 LR 739 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Գալստյանը։  

Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 9-ամսական Ն․Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։