-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
Պարզվել են 20-ամյա կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի

2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից տեղափոխված 20-ամյա հղի կինը մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են տուժողի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նշանակվել են դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն-ներ, որոնց արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները. փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդ կնոջ մահվան պատճառն է հանդիսացել բազմաօրգանային՝ հիմնականում թոք-սրտային և լյարդ-երիկամային անբավարարությունը, որն առաջացել է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբի, արդյունքում թարախասեպտիկ պրոցեսի գեներալիզացիայի և օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի զարգացման հետևանքով:
Քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 24 շաբաթ հղիություն ունեցող կինը գոտկային շրջանի ցավերով դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և հետազոտվել նույն ընկերության էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից:
Իրականացված հետազոտության արդյունքում տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» կլինիկական ախտորոշումը և, ինչպես քննությամբ և փորձաքննության արդյունքներով պարզվել է, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով կինն ուղարկվել է տուն, սակայն նրա վիճակը չի մեղմվել և վերջինս նույն օրը դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ընդունվել մանկաբարձական բաժանմունք՝ ստացիոնար բուժման:
Նշված բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգը, խորհրդակցելով էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի հետ, վերջինիս կողմից տրված «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակել է հիվանդի դեղորայքային բուժումը, սակայն ստացիոնարի պայմաններում բուժում ստացող կնոջ վիճակի դինամիկայում գրանցվել է վատացում:
Նման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի նախաձեռնությամբ, տարբերակիչ ախտորոշման, դրա հստակեցման նպատակով, բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ավագ նյարդաբանի և էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից համատեղ իրականացվել է հիվանդի զննում, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այն իրականացվել է ոչ պատշաճ:
Մասնավորապես՝ կրկին տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը, ըստ այդմ՝ չեն արձանագրվել հղիի զննման՝ թոքերի բախման, լսման, նյարդաբանական վիճակի որոշման փորձերի իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտաբանությունը և, հետևաբար, չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ միջոցառումներ:
20-ամյա կնոջ վիճակի դինամիկայում վատացման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի կողմից օգոստոսի 24-ին նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, ում կողմից ևս, ինչպես քննությամբ պարզվել է, իրականացվել է հիվանդի ոչ պատշաճ զննում, այն է՝ ախտորոշման հաստատման կամ հերքման, ինչպես նաև տարբերակիչ ախտորոշման նպատակով չի իրականացվել առնվազն թոքերի պատշաճ լսում, կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն, արյան մեջ «Ց» ռեակտիվ սպիտակուցի որոշում, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն և արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ դարձյալ չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
Մինչդեռ հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և ձեռնամուխ լինել անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների ժամանակին և համարժեք ծավալով իրականացմանը՝ այդ կերպ էականորեն մեծացնելով բարենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել երիտասարդ կնոջ կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:
Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ուլտրաձայնային հետազոտմամբ հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ, ինչի պատճառն է հանդիսացել ներարգանդային հիպօքսիան:
Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում, տեղափոխվել և ընդունվել է Երևան քաղաքի «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրականացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, սակայն 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել և հիվանդանոց ընդունվելուց ժամեր անց արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրանց ներկայացվել է մեղադրանք: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Որոշում է կայացվել նշված բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վարույթից նոր վարույթ անջատելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
23:08 21.05.25 Արսեն Կարոյանն ազատ կարձակվի Կարդալ ավելին
-
19:45 21.05.25 Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. հայտարարություն Կարդալ ավելին
-
18:45 21.05.25 Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել Կարդալ ավելին
-
17:45 21.05.25 ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Կարդալ ավելին