-
Քաղաքական
Ուղիղ I Քարոզարշավ՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողների հետ
12:5116.03.25 -
Քաղաքական
Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ. Ռուբեն Վարդանյան
11:3016.03.25 -
Իրավական
ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. դատախազությունը մանրամասնում է
23:0015.03.25 -
Քաղաքական
Ինձ ո՞վ չի ճանաչում, որ ես պլակատ դնեմ. Գյումրիի թեժ քարոզարշավի առաջին օրը
22:3015.03.25 -
Միջազգային
Խնդրում եմ՝ մի՛ սպանեք այդ զինվորներին. Թրամփի խնդրանքը Պուտինին և ուկրաինական նահանջը՝ Կուրսկից
22:1515.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան` հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով
21:2415.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանն ազատվում է մեղադրյալի կարգավիճակից. ի՞նչ է շահում Հայաստանը՝ դատական հայցերը հետ կանչելով
21:1515.03.25 -
Հասարակական
Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ
20:0015.03.25 -
Տնտեսական
Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. տնտեսագետ
19:4515.03.25 -
Հասարակական
Հրդեհի ահազանգ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը
19:3015.03.25 -
Քաղաքական
Մոսկվան զգացել է ավանտյուրան. ինչո՞ւ է Ռուսաստանը հարթակ տալիս համաձայնության եկած Երևանին ու Բաքվին
19:1515.03.25 -
Իրավական
Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին. ՆԳՆ-ն ահազանգում է
19:0015.03.25 -
Քաղաքական
Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին․ Սամսոն Գրիգորյան
18:4515.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մեծ ավանտյուրա է զգացել Մոսկվան. ռուսական առաջարկը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
18:3015.03.25
Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 27-ամյա բնակիչն իր 29–ամյա ընկերոջ հետ ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցներ ձեռք բերելու շուրջ։ 2024 թվականի հունվարի 10-ին, 27–ամյա երիտասարդի կողմից վարած «CHRYSLER PT CRUISER» մակնիշի ավտոմեքենայով նրանք Երևան քաղաքից ուղևորվել են Մեղրի քաղաք: Հաջորդ օրը՝ հունվարի 11-ին, Իրանի՝ ինքնությունը չպարզված քաղաքացու կողմից մատնանշված՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանին հարակից ճանապարհահատվածում, վերջինս պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նրանց է փոխանցել 4598,58 գրամ «Մեթամֆետամին», 489,12 գրամ «Ափիոն», 198,01 գրամ, «Հերոին» և 5401,92 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Երիտասարդները, դրանք, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել, տեղավորել ավտոմեքենայի սրահում, ապօրինի պահել և տեղափոխել, որը նույն օրը, ավտոմեքենայի խուզարկությամբ, հայտնաբերվել է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին և նրա ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշյալ երիտասարդների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի կողմից մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և նշված մեղադրյալներին իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
23:00 15.03.25 ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. դատախազությունը մանրամասնում է Կարդալ ավելին
-
22:00 15.03.25 Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Կարդալ ավելին
-
19:00 15.03.25 Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին. ՆԳՆ-ն ահազանգում է Կարդալ ավելին
-
18:15 15.03.25 Պետությանն ու համայնքներին վերադարձված գույքեր, դատարան հանձնված գործերի աճ. դատախազության կոլեգիան ամփոփել է 2024-ի աշխատանքները Կարդալ ավելին