Լրահոս
Քաղաքական
20:10
12.07.22
128

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցում հայկական շահն են փնտրում մասնագետները

Ադրբեջանական կողմի վերջին կրակոցները հնչել են երկուշաբթի՝ այն նույն օրը, երբ հեռախոսով խոսել են Հայաստանի ու Թուրքիայի առաջին դեմքերը: Բայրաքթարների պատերազմից 2 տարի չանցած՝ Փաշինյանն ու Էրդողանը իրար շնորհավորել են, ապագայի մասին խոսել:

Հեռախոսազրույցը «խաղաղության մեր հույսերը ծաղկեցնող նվեր» է անվանել Պոլսո Հայոց պատրիարքը: Սահակ Մաշալյանը աղոթում է, որ դիվանագիտությունը հաղթի պատերազմներին: