Լրահոս
Քաղաքական
21:30
09.11.24
384

Փաշինյանի աներձագն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը VIP-ով մեկնել են Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու (տեսանյութ)

Img default alt hy

Հայկական «Նոա» ֆուտբոլային թիմը մեկնել էր Լոնդոն՝ «Չելսիի» հետ հանդիպմանը: 

7or.am-ը գրում է, որ Լոնդոն ֆուտբոլ դիտելու էին մեկնել նաև Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ինքնաթիռում նրանք տեղավորվել էին թանկարժեք VIP հատվածում, իսկ Լոնդոնում՝ թանկարժեք հյուրանոցում:

«Սրանք հեղափոխությունից առաջ պարտքով գարեջուր խմողներ էին, հիմա թանկարժեք ուղևորություններ են անում: Իրենց կողմնակիցների սիրած ոճով հարցնենք՝ «Բա խի՞ Սերժի վախտ VIP-ով չէիք թռնում ֆուտբոլ նայելու»:

Այստեղ են ասել՝ չէին տեսել պատից կախ, տեսան վզից կախ»,-գրում է աղբյուրը։