-
Հասարակական«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում20:2311.09.24
-
ՔաղաքականՄի բաժակ ջուր ԱԺ հասցնելու համար մի ամբողջ զորք է կանգնած. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին20:0511.09.24
-
Քաղաքական«Միասին» շարժումը վաղը կառավարության շենքի մոտ շտապ հանրային հավաք է անցկացնելու19:5711.09.24
-
ՀասարակականԱվտոմատով զինված անձի դեմ 2 ոստիկան ուղարկելը հանցագործություն է. կյանքի սպառնալիք՝ Հայաստանում19:4511.09.24
-
ՔաղաքականԼևոն Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց 6 տարի առաջ այս օրը տեղի ունեցած աղմկահարույց գաղտնալսումից18:2111.09.24
-
ՔաղաքականՍերբիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացվել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը17:5011.09.24
-
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում17:3711.09.24
-
ՔաղաքականՄինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանը17:2011.09.24
-
ՀասարակականԱրտաշիրիմում են պահանջում արցախցի կանայք. ամուսնուն Ստեփանակերտի գերեզմանում թողած Լուսինեն17:1211.09.24
-
Հասարակական«ՀրազՋԷԿ»-ը հակադարձել է ՔՏՀԱ տեսչական մարմնի հայտարարությանը՝ երեկ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ16:4711.09.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը16:3611.09.24
-
ՀասարակականԼուրեր Ավիրյանական Երևանից. այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել. Կարեն Վրթանեսյան15:5811.09.24
-
ՄշակույթՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը15:1411.09.24
-
ՔաղաքականՁեր բերած թվերը խոսեցին հակառակի մասին. Արծվիկ Մինասյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալին15:0611.09.24
Փաշինյանի Տավուշ այցի նպատակն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև․ պատգամավոր
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև:
Սկսեմ առաջինից. Ոսկեպար կատարած առաջին այցի շրջանակներում, եթե մի կողմ դնենք հուզական, շանտաժային և ահաբեկման գործոնները, ապա Փաշինյանի ասածն այն էր, որ ինքը պատրաստ է գնալ ցավոտ զիջումների` գյուղերի հանձնման ճանապարհով, բայց նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանի հետ պայմանավորվածության հասնելու երաշխիք չկա:
Այս հանդիպմանը հանրային հակազդեցության մեծ ալիք հետևեց, որը նաև արտացոլում էր գտել սոցոլոգիական հարցումների վերլուծությունում, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը:
Ի՞նչ արեց Նիկոլը: Ոչ թե հրաժարվեց անտրամաբանական ու միակողմանի զիջումների քաղաքականությունից, այլ օգտագործելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ բանակցությունները որոշակիություն դեռ չեն տալիս, գնաց այլ ճանապարհով, փորձելով եղած նույն իրողություններն այլ լույսի ներքո ներկայացնել:
Այսինքն` հանրային դժգոհության դեմ առնելու համար անկեղծ խոստովանությունները մի կողմ դրեց ու անցավ իր հայտնի ու իրեն հատուկ խաբեյությանը:
Ինչ վերաբերվում է Տավուշի գյուղերում ներքին կոնֆլիկտ հրահրելուն, ապա խոսքն առաջին հերթին վերաբերվում է Բերքաբերի այն հողատարածքներին, որոնք ադրբեջանական օկուպացիայի տակ են:
Նիկոլի ասելիքն այն է, որ եթե Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս հատվածում զիջումների չգնանք, ապա Բերքաբերի հողերը կմնան ադրբեջանական օկուպացիային` մարդկանց մոտ կեղծ սպասելիք առաջացնելով առ այն, թե իբր Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման օրակարգ է քննարկվում:
Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանից իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ և դրա դիմաց որևէ փոխզիջման չգնալ: Սա լավագույնս հասկանում է ՀՀ իշխանությունը, սակայն մարդկանց մոտ թյուր տպավորություններ ձևավորում, թե իբր մենակ տվողի դերում չեն:
Հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի, իսկ պատասխանատվությունն այս դեպքում կգցի Տավուշի տարբեր գյուղերի և այդտեղ ապրող մարդկանց վրա»։
- 20:27 11.09.24 Տո՛ւր Ռոբերտ Քոչարյանի անունը և PR-վի՛ր. ՔՊ-ի հոգեբանական բարդույթները Կարդալ ավելին
- 20:05 11.09.24 Մի բաժակ ջուր ԱԺ հասցնելու համար մի ամբողջ զորք է կանգնած. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կարդալ ավելին
- 19:57 11.09.24 «Միասին» շարժումը վաղը կառավարության շենքի մոտ շտապ հանրային հավաք է անցկացնելու Կարդալ ավելին
- 19:00 11.09.24 Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին Կարդալ ավելին