-
Քաղաքական
Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան
23:5811.02.25 -
Քաղաքական
Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության
23:3011.02.25 -
Իրավական
60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր
23:1511.02.25 -
Միջազգային
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին
23:0011.02.25 -
Միջազգային
ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն
22:3011.02.25 -
Հասարակական
Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր․ Armlur
21:4511.02.25 -
Միջազգային
Զախարովան Զելենսկուն մեղադրել Է Ուկրաինայի զինված ուժերի աղետի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ
21:1511.02.25 -
Քաղաքական
Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub
21:0011.02.25 -
Հասարակական
Ինչու ես մտել միլիցեքի քամակը, սև ագռավ կբերեմ գլխիդ․ լարված մթնոլորտ քիմիկների դատական նիստից հետո․ Armlur
19:3011.02.25 -
Հասարակական
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
19:1511.02.25 -
Քաղաքական
Եթե բոյկոտը չի հաջողել, ինչո՞ւ են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը․ Սամվել Հակոբյան
17:4511.02.25 -
Քաղաքական
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը
17:1511.02.25 -
Հասարակական
Սարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը «BYD»-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսում
16:1511.02.25 -
Քաղաքական
Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ Դանիելյան
16:0011.02.25
Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում որոշել են Արցախում ռուսական խաղաղապահների ապագան. 7or.am

7or.am-ը գրել է.
«Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո վերջինս հայտարարեց, որ որոշվել է հայ–ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հիմքում դնել Բաքվի ներկայացրած 5 սկզբունքները։ Ըստ այդ սկզբունքների՝ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում։
Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս հայտարարություններին չի պատասխանել։ Նա ընդամենը նշել է, որ բանակցությունները ծանր են, բայց ինքը գնալու է մինչև վերջ։ «Մինչև վերջը» Նիկոլի համար Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է, ինչն, ի դեպ, ինքը քարոզում է 2020–ի նոյեմբերի 9–ից սկսած։
Բրյուսելյան հանդիպումն այնքան հաջող է անցել Ադրբեջանի համար, որ Ալիևն իրեն թույլ է տվել միջազգային լսարանի առաջ քննադատել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Ալիևի հաբրգածությունն ակնհայտորեն բխում է բրյուսելյան հանդիպումից։ Իսկ այնտեղ որոշվել է ոչ միայն Արցախի ապագան, այլ նաև ռուս խաղաղապահների հարցը։
Պարզ է, որ եթե Նիկոլը համաձայնում է այլևս չհետապնդել Արցախի ինքնորոշման հարցը և առաջնորդվում է Բաքվի 5 սկզբունքներով, ապա ավտոմատ կերպով լուծվում է ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռացնելու հարցը, ինչը Արևմուտքի գլխավոր խնդիրն է։ Այսինքն՝ մենք ունենում ենք մի վիճակ, երբ ռուս խաղաղապահների հեռացմանը կողմ է լինում ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանը։
Ալիևը ՌԴ–ի դեմ խոսում է՝ գրպանում ունենալով Նիկոլի համաձայնությունն Արցախի ու ռուս խաղաղապահների մասով (սրան զուգահեռ Նիկոլը Հ1–ով, իր քարոզչագործիքներով և հաճախորդներով հակառուսական քարոզ է տանում)։ Պատահական չէ, որ Մոսկվան շատ նյարդային արտահայտվեց Բրյուսելի միջնորդական նախաձեռնության մասին։ Պատահական չէ նաև այն, որ Մոսկվան սկսեց ինտենսիվ աշխատել Արարատ Միրզոյանի հետ։
Հիշեցնենք, որ Բրյուսելում Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են կրկին հանդիպել նոյեմբերին ու մինչև այդ աշխատել «խաղաղության պայմանագրի» վրա։ Դա նշանակում է, որ առաջիկա ամիսները ճակատագրական են լինելու Հայաստանի, Արցախի ու ամբողջ տարածաշրջանի համար։ Հայերի փրկության անհրաժեշտ նախապայմանը Նիկոլին հեռացնելն է։ Հակառակ դեպքում «բայրամ» է լինելու»։
-
23:58 11.02.25 Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան Կարդալ ավելին
-
23:30 11.02.25 Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Կարդալ ավելին
-
21:00 11.02.25 Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub Կարդալ ավելին
-
20:00 11.02.25 Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան Կարդալ ավելին