Լրահոս
Քաղաքական
13:50
19.06.24
96

Փաշինյանն ու Էրդողանը զրուցել են հեռախոսով

Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Նրանք ընդգծել են, որ կարևոր է շարունակել բանագնացների հանդիպումները և վերահաստատել են մինչև հիմա ձեռք բերված պայմանավորվածությունները։ Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է իր թուրք պաշտոնակցին Կուրբան Բայրամի առիթով: Էրդողանն էլ շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի առիթով ու ցավակցել Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։