-
ԻրավականԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր16:4505.10.24
-
ՏարածաշրջանԱնթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ16:1505.10.24
-
ԻրավականԿնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրել15:4505.10.24
-
ՔաղաքականՓաշինյանը և Բելգիայի վարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումը14:1505.10.24
-
ՀասարակականՍիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան12:4505.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Հարվածներ՝ օդանավակայանին. գիշերային թեժ մարտեր՝ Իսրայել-Լիբանան ճակատում12:3005.10.24
-
Մամուլի տեսությունԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»11:1505.10.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում․ «Հրապարակ»11:1105.10.24
-
Մամուլի տեսությունԱվինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է․ «Հրապարակ»10:4205.10.24
Փաշինյանը ճառագայթային բուժման կենտրոնում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը․
«Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումները, գերմանական Siemens Healthineers ընկերության նորագույն ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆը, որոնց միջոցով ստեղծվում են առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար:
Կենտրոնը հագեցած է նաև պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆով, որը, ըստ պատասխանատուների, եզակի է ՀՀ-ում: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնն առանձնանում է նաև ժամանակակից ռադիովիրաբուժությամբ: Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային բուժում` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Կենտրոնում տեղակայված ռադիովիրաբուժության սարքին ինտեգրված է «Identify» համակարգ, ինչը եզակի է ԱՊՀ -ում:
Վարչապետը կարևորել է առողջապահության ոլորտում այն ծրագրերը, որոնք պետպատվերի շրջանակում ուղղված են քաղցկեղի բուժմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է մասնավոր հատվածի կողմից ժամանակակից առողջապահական կենտրոնների հիմնումը և նորագույն սարքավորումների ներդրումը, ինչը թույլ կտա մատուցել բարձրակարգ ծառայություններ»:
- 16:37 04.10.24 Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ Կարդալ ավելին
- 11:34 03.10.24 Այսուհետ մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում Կարդալ ավելին
- 15:15 01.10.24 Քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը․ ՀՀ ԱՆ Կարդալ ավելին
- 15:50 30.09.24 2024-ին Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել Կարդալ ավելին