Լրահոս
Քաղաքական
17:36
04.05.22
121

Փաշինյանը գիտի՝ ցանկացած հանրային բանավեճում տակ է տալու․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Չէինք ցանկանում լսել հերթական ստերի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային   բանավեճում տակ է տալու, ԱԺ դահլիճը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բանակցային պրոցեսին, որին Արմեն Ռուստամյանը արձագանքեց: Ասել եմ, որ Նիկոլ հերիք է սուտ խոսաս, դու այդ ստերի մեջ խեղդվելու ես, իսկ ինքն ասեց՝ եկեք, քննարկեք, բայց իր հետ քննարկելու այլևս ոչ մի բան չկա:

Սա Անգլիայի պառլամենտը չէ, որտեղ դժգոհ են վարչապետից, մեզ մոտ կորուստն ու խորտակումը եղել է այնքան ցայտուն և ողբերգական, որ կա մեկ հանգուցալուծում»: