Լրահոս
Մամուլի տեսություն
09:34
03.12.24
324

Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատև արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել, հանձնարարել է ավելի շատ ժամանակ անցկացնել մշակութային վայրերում՝ թատրոն, թանգարան գնալ, որ ցույց տան՝ իրենք ժողովրդի հետ են, և վայելքներն իրենց չեն հետաքրքրում։

Վերջին օրերին ինքն էլ է սկսել ազգային երևալ՝ Սայաթ-Նովայի հնչյունների ներքո սուրճ է խմում, պարի պետական անսամբլի համերգին է գնում, դրանից առաջ դստեր հետ պետական ջազ նվագախմբի համերգին էր։ Նախօրեին էլ` ընտանյոք հանդերձ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն էին դիտում, անգամ փոքրիկ Արփին էր դիտում, չնայած տարիքային առումով նրան դժվար թե հետաքրքրեր:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հասկացել է, որ ինքն ու թիմը հանրության մոտ հղփացած չտեսների և անհայրենիք բախտախնդիրների տպավորություն են արդեն թողնում, և որոշել է նման քայլերով իրենց վարկանիշը բարձրացնել, որ կարողանան կրկին վերընտրվել։ Ընդ որում՝ նման հրահանգ է իջեցրել ոչ միայն պատգամավորներին ու նախարարներին, այլև կառավարության ենթակայությամբ գործող մեծ ու միջին հիմնարկների ղեկավարներին ևս։

Ի դեպ, նա իր վերջին հարցազրույցում էլ տողատակերով հասկացրեց, որ թիմից դժգոհ է: Անգամ գնաց ծառայողական մեքենաները կրճատելու ճանապարհով` գրիչն առել, թղթի վրա ջնջում էր «պադավատները», բայց դա համարժեք արձագանք չգտավ, քանի որ մարդիկ նախ իրեն և իր ընտանիքին ծառայող ու ուղեկցող մեքենաներն են տեսնում և գիտեն, որ այս ամենն ավելի շատ նախընտրական թատրոն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: