Լրահոս
Քաղաքական
17:07
15.06.24
86

Փաշինյանը պետք է հեռանա ոչ միայն այն ամենի համար, ինչ արել է, այլ նաև այն ամենի համար ինչ պատրաստվում է անել (տեսանյութ)

Img default alt hy

Այն պայմանագիրը, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, որևէ խնդիր չի լուծելու, եթե մեր բոլոր ռազմագերիները, Արցախի վերնախավը մնալու են Բաքվի բանտում, ապա դա էլ ի՞նչ պայմանագիր, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա, Փաշինյանը պատրաստվում է ստորագրել մի թուղթ, անունը դնել խաղաղության պայմանագիր, բայց այն որևէ հարց չի լուծելու, այդ պայմանագրով չեն արձանագրվում սահմանազատման սկզբունքները։ Պատգամավորը նշել է՝ Ադրբեջանը հասել է նրան, որ այդ սահմանազատումն առանձին գործընթաց է, այդ փաստաթղթում չի արձանագրվում նաև սկզբունք՝ ապաշրջափակման համար։

«Ընդդիմությունն ասում է՝ խաղաղության պայմանագիրը, իսկ ավելի ճիշտ՝ հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը պետք է հարցերի ամբողջական պատասխանը տա։ Նիկոլ Փաշինյանն իրավիճակին ներքաղաքական դիսկուրսից է նայում, իրեն անհանգստացնում է մեկ բան՝ թուղթը կկարողանա՞ ներկայացնել այնպես, որպեսզի ավելի երկար մնա իր աթոռին։ Հանրությունը պետք է իմանա, որ կան հարցեր, որ լուծված չեն, և ընդդիմությունն էլ ասում է՝ այդ հարցերը պետք է լուծվեն, հետո գնանք պայմանագիր ստորագրելու ճանապարհով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։