Լրահոս
Քաղաքական
21:24
14.02.25
155

Փաշինյանը թափահարում է Խաղաղության խաչմերուկը Մյունխենում, ԱՄՆ փոխնախագահը խրատում է Եվրոպային

 

Գերմանական Մյունխեն՝ աշխարհի անվտանգությանը սպառնացող հարցեր քննարկելու են ժամանում տասնյակ երկրների ղեկավարներ: Ռուսները Մյունխեն չեն հրավիրվել, բայց համաժողովի նախօրեին Դոնալդ Թրամփը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը երկու երկրների առաջնորդների առաջին ուղիղ շփումն էր ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր: Մյունխենի համաժողովում թե՛ Ուկրաինան, թե՛ դաշնակիցներն ակնկալում են Նահանգներից պարզաբանումներ լսել՝ ինչպես է Թրամփի վարչակազմը պատկերացնում խնդրի կարգավորումը։ Հայաստանի վարչապետը Մյունխեն է գնացել Խաղաղության խաչմերուկի իր թղթապանակով: Անվտանգության համաժողովին Ալիևն իր արտգործնախարարին է ուղարկել: