Լրահոս
Քաղաքական
21:11
19.07.24
337

Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Լոնդոնում ՀՀ դեսպանատուն

Img default alt hy

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենք:

Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Վարչապետը շրջել է դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Կառավարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու համար հատկացրել էր ավելի քան 8 մլրդ դրամ: