-
Հասարակական
5 տարի անց 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներին հուղարկավորեցին զինվորական կարգով. News.am
23:3617.02.25 -
Քաղաքական
Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահին
23:1617.02.25 -
Հասարակական
Կտրվում է պետության աջակցությունը. ի՞նչ են անելու Արցախից տեղահանվածներն առանց գոյատևման գումարի
23:0417.02.25 -
Հասարակական
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում դիտարկել է պետական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքը
22:3217.02.25 -
Քաղաքական
Կովկասյան Ռեմբոն դարձել է աշխարհաքաղաքական Գիքոր. Քոչարյանը չի բացառում, որ Փաշինյանը զանգի Պուտինին
22:2117.02.25 -
Միջազգային
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսում են՝ առանց Ուկրաինայի. Մոսկվան ու Վաշինգտոնը կխոսեն Սաուդյան Արաբիայում
22:0017.02.25 -
Հասարակական
Արարատի մարզի գյուղում՝ տան անասնագոմում, հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ պարանով կախված վիճակում
21:4817.02.25 -
Քաղաքական
Փաշինյանին հնարավոր է հեռացնել. ծանրակշիռ է լինելու «Հայաստան» դաշինքի հայտը՝ ընտրություններին
21:3017.02.25 -
Հասարակական
Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում
20:4517.02.25 -
Քաղաքական
Ինչո՞ւ է տաքացել Մեղրիի թեման. Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը
19:4917.02.25 -
Հասարակական
Կոտայքում «Suzuki»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կա տուժած
18:1017.02.25 -
Միջազգային
Գազան քո 52-րդ նահանգը չէ. Ամստերդամում մարդիկ փողոց են դուրս եկել՝ ըննդեմ Թրամփի և հանուն Պաղեստինի
18:0717.02.25 -
Հասարակական
Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
17:2617.02.25 -
Հասարակական
Ավինյանը պաշտպանում է կոշտ վարորդներին և սպառնում քաղաքացիներին. խոստացած տրոլեյբուսները գուցե չգնեն
17:1017.02.25 -
Քաղաքական
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
16:5817.02.25 -
Իրավական
Փետրվարի 10-ից 17-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4,588 խախտում
16:3217.02.25 -
Քաղաքական
Թրամփը հին է, թե՞ նոր․ նա նախորդ ընտրություններում պարտվեց, բայց այժմ ավելի համոզիչ հաղթեց. Քոչարյան
16:2417.02.25
Պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. զեկույց

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։ Այն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:
Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները: ‼️ Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է ինչպես իրականացված աշխատանքները կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում:
Այսպես, Զեկույցի «Մարդու իրավունքների հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այն անդամ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Վերջիններիս շարքում, Բելգիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Լատվիայի, Մոլդովայի և Սլովակիայի հաստատությունների հետ միասին, մատնանշվել է նաև Հայաստանի ՄԻՊ հաստատությունը։
Ըստ զեկույցում տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում:
Այս համատեքստում հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը լուրջ մտահոգություն էր հայտնել և հայտարարություն հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, նրա ղեկավար կազմի և աշխատակազմի վերաբերյալ, ովքեր բախվել են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով:
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատել էր իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում։
-
23:16 17.02.25 Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահին Կարդալ ավելին
-
22:21 17.02.25 Կովկասյան Ռեմբոն դարձել է աշխարհաքաղաքական Գիքոր. Քոչարյանը չի բացառում, որ Փաշինյանը զանգի Պուտինին Կարդալ ավելին
-
21:30 17.02.25 Փաշինյանին հնարավոր է հեռացնել. ծանրակշիռ է լինելու «Հայաստան» դաշինքի հայտը՝ ընտրություններին Կարդալ ավելին
-
21:05 17.02.25 Մինսկի խմբից հրաժարվել չի կարելի․ Հրանտ Բագրատյան Կարդալ ավելին