Լրահոս
Սպորտ
14:42
27.03.24
174

Պատմական հաղթանակ՝ վրացական ֆուտբոլում

Վրացական երազանքն իրականություն է: Հարևան երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիում 11-մետրանոց հետխաղային հարվածներով հաղթել է Հունաստանի ընտրանուն և վրացական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ նվաճել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ուղեգիր: Պատմական խաղից հետո Թբիլիսիում զանգվածային խրախճանք է սկսվել: Եվրո-2024 մրցաշարը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Վրաստանից բացի Եվրոպայի առաջնության վերջին երկու ուղեգրերը նվաճել են ուկրաինացիներն ու լեհերը: